Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ՝ Արջուտ գյուղի հարեւանությամբ, փետրվարի 8-ին, ժամը 21-ի սահմաններում միմյանց են բախվել «ՎԱԶ 2103» մակնիշի 36ՕՍ 728 համարանիշի եւ «ՎԱԶ 2105» մակնիշի 45 ՍԼ 856 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի արդյունքում «ՎԱԶ 2105» մեքենայի ուղեւորուհի, Արթիկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Սուսաննա Նաջարյանը տեղում մահացել է: Իսկ ուղեւոր, 30-ամյա Հովիկ Թումասյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նշենք, որ Հովիկ Թումասյանը մահացողի տղան է:
Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել նաեւ «ՎԱԶ 2103»-ի վարորդ, 46-ամյա Արթուր Սարգսյանը եւ ուղեւոր, 17-ամյա Դավիթ Սարգսյանը, որը եւ վարորդի որդին է: Վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը, Գուգարքի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը եւ Գուգարքի դատախազը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է էքրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի հատկանիշներով։ Երկու մեքենաներն էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























