Թերթը գրում է, որ հունվարի վերջին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարին ամփոփելու նպատակով անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն կամ դրա նման մի բան: «Հավաքին մասնակցել է երկրի ոստիկանության ողջ «վերնախավը»: Հավաքի մասնակիցներից մեկը, ով խնդրեց չգրել իր անունը, «Հայացք»-ին ասաց, որ ոստիկանապետն իր ելույթի վերջում, դիմելով ներկաներին, չգիտես ինչու, հայտարարեց.

- Ես մաքրվել եմ, իսկ դուք սաղդ սատանա եք:

Գուցե բառերի տեղերը փոխած են, բայց մոտավորապես այսպես է դիմել գլխավոր ոստիկանը իր կոլեգաներին»,- գրում է «Հայացք»-ը: