«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը` Beeline) աջակցություն է ցուցաբերել Հայաստանի վետերան մանկավարժների միությանը: «Հայաստանի մանկավարժ վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը «ԱրմենՏել» ընկերությունից ստանում է անվճար ինտերնետ հասանելիություն միության անդամների` Հայաստանի վաստակավոր մանկավարժների համար:

«Մենք շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանն աջակցության համար, ինչի շնորհիվ միության անդամները կարող են շարունակել իրենց կյանքի գործը` աշխատել երեխաների եւ տարբեր երկրների իրենց գործընկերների հետ, օգտագործելով ինտերնետ ցանցի ժամանակակից ռեսուրսները», - ասել է «Հայաստանի մանկավարժ վետերանների միության»  նախագահ Ստելա Դավթյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է Միությանը 2010թ-ի հոկտեմբերից: «Հայաստանի մանկավարժ վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999թ-ին: