2013-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիեւի գլխավոր հակառակորդը լինելու է «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերեմլին: Նման արդյունքներ են ցույց տվել Ադրբեջանի «Ազադլըգ» («Ազատություն») ռադիոկայանի անցկացրած հարցման նախնական արդյունքերը:
Հունվարի 8-ից սկսված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած ադրբեջանցիների 40 տոկոսը գտնում է, որ առաջիկա ընտրություններում Իլհամ Ալիեւի գլխավոր հակառակորդը լինելու է «Ժողճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերեմլին: Հարցվածների 29,5 տոկոսը համոզված է, որ Ալիեւի մրցակիցը «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Գամբարն է, 9,5 տոկոսը քվեարկել է Մեհրիբան Ալիեւայի օգտին: Ձայների 5,7 տոկոսը բաժին է հասել Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայում ԱՄՆ-ում էմիգրանտի կարգավիճակով բնակվող Ռասուլ Գուլիեւին: Հարցվածների 3,6 տոկոսն էլ Ալիեւին մրցակին են համարում Մտավորականների ֆորումի հիմնադիրներից Էլդար Նամազովին:
Նշենք, որ քվեարկությունը շարունակվում են, եւ վերջանական արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:




























