Թերթը գրում է, որ երեկ «Երկիր»-ի լրագրողը պատգամավոր Լյովա Խաչատրյանին երկար փնտրեց, բայց նա ո´չ դահլիճում էր, ո՛չ սենյակում, ո´չ էլ խորհրդարանի միջանցքներում: «Պարզվում է, պատգամավորը խորհրդարան չի գալիս, քանի որ հայրենի Երնջատափ գյուղի ճանապարհները փակվել են, իսկ նա գյուղում «պատանդ» է մնացել:
«Դե այսօր-վաղը հենց ճանապարհը բացվի, կգամ Երեւան, ձեր հարցերին էլ կպատասխանեմ»,- խոստացավ պատգամավորը:
Ի դեպ, Լյովա Խաչատրյանի բացակայությունը, հավանաբար, միայն այս հանգամանքով էր պայմանավորված, քանի որ բազմաթիվ ապարանցիներ հաստատեցին, որ Երեւան-Ապարան ճանապարհը դժվարանցանելի է»,- գրում է «Երկիր»-ը:




























