ԱՄՆ-ն պատժամիջոցների տակ գտնվող մի նավթային լցանավ է կալանավորել Հնդկական օվկիանոսում:

Ինչպես պնդում են արևմտյան և ուկրաինական աղբյուրները, Aquila II նավթային լցանավը համարվում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մաս, որն օգտագործվում է միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար:

Պենտագոնից հայտնում են, որ իրենք հետապնդել են նավը Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս:

Սա 2025 թվականի դեկտեմբերից ի վեր լցանավերի կալանավորման արդեն յոթերորդ դեպքն է: