X սոցիալական ցանցիճապոնական տիրույթում վիրուսային է դարձել «սուսիֆիկացիա» տերմինը («սուշի» բառից), որն օգտատերերը կատակով կիրառում են հասարակական կարգը խախտող օտարերկրացիներին բերման ենթարկելու անսովոր մեթոդի նկատմամբ:

Տերմինի հայտնվելու առիթ է դարձել մի տեսանյութ, որտեղ ճապոնական ոստիկանության աշխատակիցները՝ առանց կոպիտ ուժի կիրառման և գոռգոռոցների, բերման են ենթարկում մի օտարերկրացու, ով ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Զգուշությամբ տղամարդուն գետնին տապալելուց հետո, ոստիկանները նրան փաթաթել են բրեզենտի նմանվող կտորի մեջ և տարել դեպի իրավապահ մարմինների ավտոմեքենան:

Ընդամենը մեկ օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 1,2 միլիոն դիտում է հավաքել։