Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մոտ ապագայում Չինաստանը ռազմական առումով կկարողանա հասնել Միացյալ Նահանգներին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգների համաշխարհային առաջատարությունն արդեն կասկածի տակ է։

«Չինաստանը դրա հիմքը դնում է երկար տարիներ՝ ռազմավարական համբերատարությամբ»,- նշել է Մերցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հաղորդում է ТАСС-ը։

«Միացյալ Նահանգների առաջատարության հավակնությունը ցանկացած դեպքում վիճարկվում է, եթե ոչ կորսված»,- հավելել է կանցլերը: