Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում՝ Mondawmin Mall-ի մոտակայքում, տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է Fox 45-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը։
Իրավապահ մարմնի աշխատակցի խոսքով՝ չորս զոհերն էլ տղամարդիկ են, որոնց տարիքն առայժմ անհայտ է։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։




























