Նախկին արքայազն Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը դարձավ ժամանակակից դարաշրջանում բրիտանական թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչը, որը հայտնվեց կալանքի տակ։
Նման մասշտաբի պատմական նախադեպը վերաբերում է XVII դարին։ 1646 թվականին, քաղաքացիական պատերազմի թեժ պահին, Էնդրյուի նախահայր՝ թագավոր Չարլզ I-ը, գերի ընկավ։ 1649 թվականին պետական դավաճանության մեղադրանքով դատից հետո նրան հրապարակայնորեն գլխատեցին Լոնդոնում։ Դա Անգլիայի պատմության միակ դեպքն էր, երբ գործող միապետին մահապատժի ենթարկեցին։
Նորագույն պատմության մեջ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները հայտնվել են միայն փոքր իրավախախտումների գործերում։ 2002 թվականին արքայադուստր Աննան տուգանվեց 500 ֆունտով այն բանից հետո, երբ նրա շունը երեխաների էր կծել։ Այդ պահին դա դարձավ ընտանիքի անդամի նկատմամբ առաջին քրեական պատժամիջոցը վերջին 353 տարվա ընթացքում։




























