ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Ռյուտեն նշել է, որ երկու կողմերը համաձայնել են ՆԱՏՕ-ի 360 աստիճանի մոտեցման կարևորության և դաշինքի պատրաստակամության՝ ցանկացած ուղղությունից սպառնալիքները կանխելու և դրանց դեմ պայքարելու հարցում։ «Մենք միշտ պատրաստ ենք զսպել և պաշտպանվել ցանկացած սպառնալիքից, ցանկացած ուղղությունից», - X սոցիալական ցանցում գրել է Ռյուտեն։