Չինաստանն իր կառավարության աշխատանքային զեկույցում հրապարակել է 2026-2030 թվականների զարգացման հիմնական նպատակները, որը ներկայացվել է 14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) 4-րդ նստաշրջանի քննարկմանը։
Զեկույցում նշվում է, որ Պեկինը վերահաստատել է «Մեկ Չինաստան» սկզբունքին իր հավատարմությունը, հայտնում է China Daily-ն։
«Մայրցամաքային Չինաստանը հավատարիմ կմնա «Մեկ Չինաստան» սկզբունքին և 1992 թվականի կոնսենսուսին, վճռականորեն կպայքարի «Թայվանի անկախությանը» ձգտող անջատողական ուժերի դեմ և կհակազդի արտաքին միջամտությանը», - նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Հայաստանը Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անբաժանելի մաս։





























