Կարճալիք УВБ-76 ռադիոկայանը, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա ռադիոկայան», միաժամանակ վեց առեղծվածային հաղորդագրություն է հեռարձակեկ, որոնցից մեկը համընկնում է Բարաք Օբամայի անվան հետ: Դրա մասին հայտնել է ռադիոկայանի գործունեությունը մոնիթորինգ անող ռեսուրսը, հաղորդում է Life.ru-ն:
Հեռարձակումները սկսվել են Մոսկվայի ժամանակով 12:45-ին «մեղավոր» բառով, չորս րոպե անց հնչել է «դատարկություն» բառը: Հաջորդ մեկ ժամվա ընթացքում հաճախականության վրա լսվել են «աբստրակցիա», «բլիցոսիդր» և «տատանում» բառերը: Ժամը 14:06-ին հաղորդավարն արտաբերել է «բարաք» բառը, որը կարող է մեկնաբանվել որպես ճարտարապետական կառույց կամ ԱՄՆ 44-րդ նախագահի անունը:
Նախօրեին կարճալիք УВБ-76 ռադիոկայանը, որը հայտնի է նաև որպես «Դժժան» կամ «Դատաստանի օրվա ռադիո», հեռարձակել է երեք անընդմեջ հաղորդագրություն: Առաջին հաղորդագրությունը հեռարձակվել է մարտի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:07-ին, երկրորդը՝ 21:12-ին՝ ներառյալ «աբստրակցիա» բառը, իսկ երրորդ հաղորդագրությունը ձայնագրվել է 21:21-ին՝ ներառելով «բուխոզուդ» բառը։





























