ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին անվանել է «թույլիկ և խղճուկ» է անվանել՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարավոր ներման վերաբերյալ իրավաբանական եզրակացության անհրաժեշտության մասին նրա հայտարարություններից հետո։

«Նրան որևէ իրավաբանական եզրակացության պետք չէ։ Նա դատարկախոս է։ Նա թույլիկ և խղճուկ է։ Ես ուզում եմ, որ Բիբին (Բենիամին Նեթանյահու -ТАСС) կենտրոնանա պատերազմի վրա, այլ ոչ թե այս անհեթեթության վրա»,- հայտարարել է Թրամփը Axios-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ մարտի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության ընթացքի մասին։

Անցյալ շաբաթ  Fox News-ին տված հարցազրույցում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտության պատճառով Նեթանյահուի ներումը օրակարգում չկա, նշելով, որ նախքան որոշում ընդունելն անհրաժեշտ է սպասել իրավասու մարմինների եզրակացություններին։

2025 թվականի հունիսին Թրամփը կոչ է արել դադարեցնել Նեթանյահուի դատավարությունը Իսրայելում՝ այն անվանելով «արդարադատության ծաղրանմանակում»։ Հոկտեմբերի 13-ին, ելույթ ունենալով Քնեսեթում, նա առաջարկել է, որ Հերցոգը ներում շնորհի վարչապետին, իսկ նոյեմբերի 12-ին Kan-ը հայտնել է, որ Հերցոգը ստացել է պաշտոնական նամակ՝ այդ առաջարկով։ Նոյեմբերի 30-ին Նեթանյահուն իր փաստաբանի միջոցով ներման խնդրանք է ներկայացրել Իսրայելի նախագահին։