ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այլեւս չի ցանկանում մտածել իրեն Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու մասին։

Washington Examiner պարբերականի լրագրողը հարցազրույցում Թրամփին հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ Իրանի դեմ պատերազմը կբարձրացնի այդ պարգեւն ստանալու իր շանսերը։ «Չգիտեմ։ Դա ինձ չի հետաքրքրում»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Հարցին, թե արդյոք այդ թեման բարձրացվել է օտարերկրյա առաջնորդների հետ զրույցներում Մերձավոր Արեւելքում նոր պատերազմի սկսվելուց հետո, Թրամփը պատասխանել է. «Ոչ, ես չեմ խոսում Նոբելյան մրցանակի մասին»։

2025թ․ Դոնալդ Թրամփը ակտիվ արշավ սկսեց Խաղաղության նոբելյան մրցանակն ստանալու համար։ Այն բանից հետո, երբ չստացավ այն, ԱՄՆ նախագահը հայտնեց, որ այլեւս «իրեն պարտավոր չի զգում մտածել խաղաղության մասին»։ 2025թ․ Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Նա նոբելյան շքանշանը հանձնել է Թրամփին։