ԱՄՆ Կոլումբիայի օկրուգի դատախազ Ջանին Պիրոն հայտնել է, որ իրանական նավթ տեղափոխող երկու լցանավերի առգրավումը կատարվել է իր գրասենյակի կողմից տրված օրդերների հիման վրա։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են M/T Majestic X նավը, որն Իրանից նավթ էր տեղափոխում եւ ենթարկվում էր պատժամիջոցների։
Պիրոյի խոսքով՝ M/T Majestic եւ M/T Tifani լցանավերը առգրավման պահին տեղափոխում էին մոտավորապես 1.9 միլիոն բարել իրանական նավթ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են շարունակել նմանատիպ դեպքերի հետապնդումը՝ օգտագործելով բոլոր իրավական մեխանիզմները՝ պատասխանատվության ենթարկելու պատժամիջոցները խախտողներին եւ անօրինական ծովային գործունեությանն աջակցողներին։
Պիրոն նաեւ նշել է, որ իր գրասենյակը նախկինում զբաղվել է նավերի առգրավման բարդ գործողություններով, այդ թվում՝ վենեսուելական նավթ տեղափոխող լցանավերի։





























