Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով եւ խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձեւավորել հակամարտության ծագման եւ ծավալման վերաբերյալ:
Այդ մասին ասված է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծում, որը դեկտեմբերի 3-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում արժանացել է կառավարության հավանությանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում է, որ նախագծով խնդիր է դրվում միջազգային ատյաններում վերականգնել կատարվածի իրական պատկերը` մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման համար, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` այդ գործում ակտիվորեն ներգրավելով խորհրդարանական դիվանագիտությունը:




























