Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտային ոստիկանության Հյուսիս-արեւմտյան վարչության քրեական ոստիկանությունը կազմել է 4 անձանց ֆոտոռոբոտը, որոնք, հնարավոր է, մասնակից են «Նեվսկի էքսպրես»-ի ահաբեկչությանը: Նրանցից մեկը կին է:
Ինչպես նախօրեին լրագրողներին է հայտնել քրեական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Կաշիրինը, հայտնաբերվել է այն վայրը, որտեղ աղետից հետո կարող էին թաքնվել հանցագործները: Ֆոտոռոբոտները կազմվել են մերձակա տների խուզարկության արդյունքներով:
Գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, թե հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որ զբաղվում է գործի քննությամբ:
Միեւնույն ժամանակ, շատ մասնագետների կարծիքով, մարդկանց մահվան մեծ թվի պատճառն անորակ բազկաթոռներն են, որոնք պոկվել էին աղետի ժամանակ: Դատաբժիշկ Ալեքսանդր Ռոմանովի խոսքով, "ուղեւորների մահվան պատճառը մեխանիկական վնասվածքներն են, որ ստացել են հարվածի եւ առաջացած շփումի հետեւանքով: Ընդ որում, զոհերի մարմինների վրա պայթյունից առաջացած կրակի հետքեր չեն հայտնաբերվել, գրում է «Կոմերսանտը»:




























