News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

26-ամյա Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան մեջ հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, մասնավորապես Շուշանիկ Բախշյանին, որը 4 օր շարունակ հրաժարվել է հոսպիտալացնել բարձր ջերմություն ունեցող հղիին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մերի Մարգարյանի եղբայրը՝ Մարտին Մարգարյանը, պատմեց, որ քույրը հուլիսի 23-ից բարձր ջերմություն է ունեցել, գնացել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նա հաշվառված է եղել, սակայն բժշկուհին՝ Շուշանիկ Բախշյանը, կատակել է եւ նրանց բոլորին տուն ուղարկել:

«Շուշանիկն ասաց՝ мамочки на выход, ու մայրիկիս եւ Մերիի սկեսուրին դուրս հրավիրեց սենյակից: Հետո էլ մեզի եւ արյան անալիզներ վերցրին, ասացին՝ նորմալ ա, տարեք տուն, պարացետամոլ տվեք, կանցնի: Եկանք տուն, նորից ջերմությունը բարձրացավ, ուրբաթ օրը գնացինք, էլի նույն բաներն ասաց ու տուն ուղարկեց: Շաբաթ օրը նորից ենք տարել քրոջս, Շուշանիկ խարդախը նույնիսկ չեկավ, ասաց՝ հանգստացեք ու տուն գնացեք»,– ասաց Մարտին Մարգարյանը:

Հարազատները Մերիին տուն են բերել, սակայն հաջորդ օրը նրա ջերմությունը նորից բարձրացել է 39.5: Մարտինի պատմելով՝ այդ օրը Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է գալ եւ զննել հիվանդին՝ հորդորելով «պանիկա չանել», տուն գնալ եւ ջերմիջեցնող ընդունել. «Ես եմ ստիպել, որ քրոջս պառկացնեն, մորս էլ չէին թողնում, որ մնար, մի կերպ ենք համոզել: Եկանք տուն, առավոտ 6-ին մամաս զանգեց՝ հասեք, Մերին լավ չի: Գնացինք, պարզվեց, որ ժամը 3-ի կողմերը Մերիի ջերմությունն իջել է 35.1, սակայն հերթապահ բժիշկն ասել է՝ տաք չայ տվեք, կանցնի... Արագ զանգել ենք Շուշանիկին, բայց նա  «Porsche Cayenne»-ով ժամանեց միայն ժամը 9-ին: Այս ընթացքում էլ քուրիկս բոլորին սենյակից հանեց, նայեց աչքերիս ու նվաղած ձայնով մի կերպ ասաց՝ ապեր, փրկիր, մեռնում եմ, բայց...»:

Ինչպես եւ նախորդ օրերին, բժշկուհի Շուշանիկ Բախշյանը նորից բոլորին հորդորել է հանգստանալ, նորից զննել է Մերիին եւ հայտարարել, թե լուրջ բան չկա: Ժամը 11:00-ի սահմաններում Մերի Մարգարյանի վիճակն ավելի է վատացել, «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց, որովհետեւ իրենց մոտ նեյրովիրաբուժական բաժանմունք չկա:

«Ասացին՝ գլխի հետ կապված խնդիր է առաջացել, հիմա նյարդաբան ենք հրավիրում, որը 40 րոպեից եկավ ու ասաց, որ տեղափոխենք այնպիսի հիվանդանոց, որտեղ նեյրովիրաբուժական բաժանմունք կա: Արագ «Շտապօգնություն» ենք կանչել ու տարել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կեսարյան հատում են արել եւ երեխային հանել, բայց Մերիս այդպես էլ չարթնացավ»,- շարունակեց Մարտին Մարգարյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում են մահացած ծննդկանի հարազատները իմացել, որ Մերին երկկողմանի թոքաբորբ ունի, մինչդեռ «Շենգավիթ» ԲԿ-ում վերջին օրերին մի քանի անգամ թոքերը ստուգել են, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Եղբոր խոսքով՝ Մերիի մահվան միակ մեղավորը Շուշանիկ Բախշյանն է՝ իր անտարբերությամբ եւ գիտելիքների պակասով:

«Շուշանիկ խարդախը բոլորին ասում է, թե իր ամուսինը պետական պաշտոնյա է, իրեն գումար հարկավոր չէ, աշխատելով բարեգործություն է անում միայն: Բացի դրանից՝ քրոջս մահվան մեջ մեղավոր են նաեւ կիրակի օրվա հերթապահ բժիշկը, որը քրոջս ջերմությունը 39,5-ից իջեցնում է 35,1, հետո ասում՝ տաք թեյ խմացրեք, կանցնի: Իսկ երկար, շեկ մազերով մի բժշկուհի էլ ասում է՝ անալիզները նորմայի մեջ են, բայց ջերմության պատճառը չգիտենք»:

Մերի Մարգարյանի հարազատները մտադիր են մինչեւ վերջ պայքարել, որ արդարությունը հաղթի եւ մեղավորները պատժվեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2015թ. հուլիսի 29-ին 26-ամյա ծննդկան է մահացել, որին երկու օր առաջ տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից փոխանցել էին, որ ծննդկանին՝ Մերի Մարգարյանին, կեսարյան հատում են արել, վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ