News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե ինչն է սեռական անբավարարության պատճառաբանությամբ բազմաթիվ ամուսնալուծությունների պատճառը: Պարզվում է՝ տղամարդկանց եւ կանանց մոտ սեռական ցանկության գագաթնակետը չի համընկնում: Եթե տղամարդիկ սեքսով առավել հետաքրքրված են 20-30 տարեկանում, ապա կանանց մոտ այդ ցանկությունն առավել արտահայտվում է միայն 30 տարեկանից հետո:

Ըստ Informing-ի, տղաների օրգանիզմում 20 տարեկանից հետո ակտիվորեն տեստոստերոն հորմոն է արտադրվում: Այդ պատճառով երիտասարդներն այդ տարիքում բազմաթիվ զուգընկերուհիներ են ունենում, էքստրեմալ սեքս եւ անկողնում բազմազանություն են ցանկանում:

Իսկ կանայք սեքսից իրական հաճույք սկսում են ստանալ միայն 30 տարեկանից հետո: Մինչ այդ կանայք, որպես կանոն, օրգազմ չեն ապրում, իսկ 30 տարեկանից հետո այդ խնդիրն ինքնըստինքյան լուծվում է եւ վրա է հասնում սեռական ակտիվության գագաթնակետը:

Բացի այդ, մասնագետները եւս մեկ հետաքրքիր բան են պարզել: Անկողնում շատ ակտիվ տղամարդիկ սիրո հարցում առանձնապես վարպետ չեն: Այդ պատճառով կանայք երիտասարդ զուգընկերոջ հետ անկողնում հաճույք չեն ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ