«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր` հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Խցերից մեկում հայտնաբերվել է նախկինում 5 անգամ դատված Արմեն Փարսադանյանի դին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նախնական տվյալներով, Փարսադանյանն ինքնասպանություն է գործել` մահճակալից կախվելու միջոցով: Նշենք, որ Փարսադանյանը դատապարտվել էր սպանության փորձի համար, պատժի կրման ժամկետը կլրանար 2019թ.-ին:




























