News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կանանց համար լավագույն երկրների վարկանիշում Դանիան առաջին տեղն է զբաղեցրել: Վարկանիշը կազմել է US News & World Report-ը եւ ներկայացրել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Ըստ Gazeta.ru-ի, Դանիան առաջ է մղում գենդերային հավասարության քաղաքականությունը:

Երկրորդ տեղում Շվեդիան է: Երկու սեռի ներկայացուցիչներն էլ հակված են կանանց ընկալել որպես ճնշված խմբի, եւ շվեդ գործիչները, թվում է, միջոցներ են ձեռնարկում այս հարցի լուծման ուղղությամբ:

Երրորդ հորիզոնականում Կանադան է, որը կանանց իրավունքների պաշտպանությունը ներքին եւ արտաքին քաղաքականության մաս է դարձրել: Չորրորդ տեղում Նիդեռլանդներն է՝ առողջապահության, կրթության, տնտեսության եւ քաղաքականության ոլորտներում գենդերային խտրականության կրճատմանն ուղղված համեմատաբար լավ աշխատանքի համար:

Հնգյակը եզրափակում է Ավստրալիան, որտեղ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ կանայք են ղեկավար պաշտոններ զբաղեցնում, այդ թվում՝ համալսարաններում եւ կառավարությունում: Միաժամանակ, սակայն, ավստրալացի կանայք ստիպված են 66 օր ավելի աշխատել, որպեսզի տարեկան ստանան նույնքան, որքան նրանց տղամարդ-գործընկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ