News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2016 թվականի սկզբին Կաթոլիկ եկեղեցին առաջին անգամ անգլերենով խոհարարական գիրք է հրատարակել: «Վատիկանի խոհարարական գիրքը» ներառում է վերջին 3 Պապերի՝ Ֆրանցիսկոս I-ի, Բենեդիկտոս XVI-ի եւ Հովհաննես Պողոս II-ի նախընտրած ուտեստների բաղադրատոմսերը:

Ըստ Kedem-ի, գիրքը կազմել է Հռոմի պապի շվեյցարական սրբազան պահպանության ծառայությունը՝ Վատիկանի գաղտնի ծառայությունը: Հեղինակը շեֆ-խոհարար Դեւիդ Գեյսերնն է, որը նաեւ ընդգրկված է շվեյցարական գվարդիայի կազմում:

«Վատիկանի խոհարարական գրքում» ամենապարզից մինչեւ տոնական ուտեստների 500 բաղադրատոմս կա, ինչպես նաեւ Վատիկանի խոհանոցների եւ ճաշասրահների բացառիկ լուսանկարներ: Ավանդական իտալական ուտեստներից բացի, գրքում ներառված են նաեւ երեք Պապերի ծննդավայրերի՝ Արգենտինայի, Բավարիայի եւ Լեհաստանի ուտեստներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ