News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լիաթոք ծիծաղը կարող է նույնքան կալորիա այրել, որքան արագ զբոսանքը: Այս մասին հայտարարել են ամերիկյան գիտնականները՝ հավելելով, որ դա, որպես կանոն, կազմում է ժամում 120 կալորիա: Զուսպ ծիծաղը նույնպես ծանրաբեռնում է մկանները՝ ժամում շուրջ 100 կալորիա այրելով:

Ըստ MED Daily-ի, ընդհանուր առմամբ, ծիծաղն օգնում է մկանների ամրացմանը: Ավելին, ծիծաղելիս որովայնի ներքին շեղակի մկաններն ավելի են ակտիվանում, քան վարժության ժամանակ:

Բացի այդ, ծիծաղն օգնում է ավելացնել արյան հոսքը, ինչը թույլ է տալիս ծիծաղը համեմատել կալորիաներ այրող կարդիոմարզանքի հետ: Չնայած դրան, կոմեդիա դիտելը, ամեն դեպքում, չի կարող փոխարինել մարզասրահ այցելություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ