News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյում պիցցայագործ Թոնի Ջեմիջանին ամերիկյան ֆուտբոլի Սուպերգավաթի  50-ամյակի կապակցությամբ յուրահատուկ նախուտեստ է ստեղծել: Խոսքը Սուպեր Ոսկե պիցցայի մասին է, որը կարժենա 100 դոլար:  Բացի ուտելի ոսկյա թերթերից, բաղադրության մեջ կլինեն նաեւ սպիտակ գետնասունկ, San Daniele ապուխտ, սնկի 3 տեսակ, Fromage Blanc եւ Carmody եւ մոցարելա տեսակի պանիրներ:

Սուպեր Ոսկե պիցցան հնարավոր կլինի գնել Tony's Pizza Neapoletana պիցցայանոցում: Հաղորդվում է, որ պիցցան կպատրաստվի սահմանափակ քանակով՝ 50 հատ, իսկ դրա վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի բարեգործական ընկերություններին, փոխանցում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ