News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում սոցիալական արտոնություններ ունեցող միայնակ ծնողներն ամուսնանալու կամ նոր զուգընկերոջ մոտ փոխադրվելու դեպքում տարեկան 1080 ֆունտ սթեռլինգ կկորցնեն: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ին:

Դա վերաբերում է այն ծնողներին, որոնք արտոնություններ են ստանում «Ունիվերսալ վարկ» (Universal Credit) նոր համակարգով, որին անցումն ավարտվելու է 2017 թվականին: Մինչ այդ, նշված վճարումների մասին փոփոխությունը կառնչվի Մեծ Բրիտանիայի շուրջ մեկ միլիոն ոչ լիարժեք ընտանիքների:

Լորդերի պալատի լիբերալ-դեմոկրատները մտադիր են վիճարկել փոփոխությունը՝ այն կոչելով «սիրո հարկ»: «Պահպանողականները հայտարարում են, որ ցանկանում են աջակցել լիարժեք ընտանիքներին, սակայն նրանց փոփոխությունը կհանգեցնի նրան, որ նոր զուգընկեր գտած միայնակ ծնողները փաստացի կտուգանվեն»,- ասել է կուսակցության առաջնորդ Թիմ Ֆերոնը:

Բարեփոխման նպատակը նախկինում գոյություն ունեցող սոցիալական արտոնությունները սոցապահովության միասնական համակարգով փոխարինելն է: Universal Credit-ի աստիճանական ներդրումը սկսվել է 2013 թվականից, իսկ 2015-ի աշնանն արդեն 175 հազար մարդ նոր համակարգին անցնելու դիմում է ներկայացրել:

Universal Credit-ը պետք է միավորի նախկինում գոյություն ունեցող սոցապահովության վեց տեսակները՝ գործազրկության նպաստը, բնակարանի նպաստը, աշխատանքի հարկային արտոնությունները, երեխայի հարկային հաշվառումը, աշխատանքի տեղավորման քվոտան եւ անապահովների աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ