News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորենացի փողոցում քիչ առաջ ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ընթացող հանրահավաքը։

Հանրահավաքի նախաձեռնող խմբի մեջ վեճ էր ծագել հետագա գործողությունների շուրջ։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե նախաձեռնող խումբը հարթակում քննարկում էր իր հետագա գործողությունները։ Ալեք Ենիգոմշյանը ոստիկաններից ավելի վաղ պահանջել էր վերականգնել կապը զինված խմբի հետ, սակայն իրավապահները որեւէ պատասխան չէին տվել։

Արդեն հարթակում նախաձեռնող խումբը առանձին քննարկում արեց, որից հետո ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե պայքարը կարող է տեւել մի քանի օր, մեկ շաբաթ։ Նա կոչ արեց մարդկանց մարդկանց գնալ տուն եւ հավաքվել հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 19-ին։

Հայրիյկյանի կոչը դժգոհության ալիք բարձրացրեց հավաքվածների մեջ, լսվեցին սուլոցներ, Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ դա Հայրիկյանի կարծիքն է, իրենց նման բան չեն պայմանավորվել։ Նախաձեռնող խմբի մեջ վեճ սկսվեց, անգամ Հայրիկյանին փորձում էին բավական կոպիտ ձեւով հեռացնել հարթակից։

Իրավիճակը հարթելու համար Ենիգոմշյանը ձայն տվեց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին։ «Այսօր անկախություն ունինք, ազատություն էլ որոշ չափով, բայց դրախտավայր չի դառել դեռ մեր երկիրը։ Պահանջներ ունեք, եւ ձեր պահանջները ճիշտ են։ Պետք է շարունակենք եւ հասնենք այդ պահանջների կատարմանը։ Խնդրեմ՝ մի դադրիք, հուսահատությունը մեր իրավունքը չէ»,- նշել է Արսինե Խանջյանը։

Դրանից հետո նախաձեռնող խումբը կրկին շարունակեց բուռն քննարկումը, ի վերջո որոշվեց հանրահավաքը ավարտել եւ շարունակել հուլիսի 27-ի երեկոյան։

Այդ հայտարարությունից հետո էլ տեւական ժամանակ հանրահավաքի մասնակիցներից շատերը վրդովված վիճում եւ վիրավորում էին նախաձեռնող խմբի մի քանի անդամների՝ արմատական գործողություններ պահանջելով։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանն ու քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը փորձում էին հանգստացնել մարդկանց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ