News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր` հուլիսի 23-ին, դռնփակ նիստում մերժել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը:

Հիշեցնենք, որ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանից պահանջել էր վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը:

Նա բողոքարկում է փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը հիշյյալ գործով վկա է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նա հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ