News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ԱՍԱԼԱ) հայտարարություն է տարածել Սիրիահայության եւ տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ Թուքիայի ոտնձգությունների կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ու անդորրըսպառնացող թուրքական որեւէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որեւէ ոտնձգութիւն, հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը»:

Անգլերենով հրապակված հայտարարությունում, որ արձագանքվել է հայ եւ օտար մամուլի կողմից, ԱՍԱԼԱ-ն նշում է.

«Թուրքիայի դավադիր եւ թշնամական քաղաքականությունը դրացի երկրների դեմ հասել է իր գագաթնակետին, ինչը բացահայտորեն` տարածաշրջանում ամբողջական մեկուսացման է առաջնորդում նրան:

Իրաքի գերիշխանության դեմ ծավալվող ոտնձգությունները, Սիրիայի արյունալի տագնապում ուղղակի ռազմական միջամտությունը, Հայաստանի դեմ կիրառված քսանամյա շրջափակման շարունակությունը, Իրանի դեմ դավադիր եւ երկդիմի քաղաքականությունը, Կիպրոսի եւ Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ չդադարող, հերթական գրգռիչ ոտնձգությունները եւ քյուրտ ժողովրդի դեմ օրեօր աճող բարբարոսային հալածանքը, տարածաշրջանում Թուրքիային վերածել են դավադրությունների եւ անկայունության հրահրման կեդրոնի», շեշտում է ԱՍԱԼԱ-ն եւ ապա հավելում. «Թուրք մտավորականությանն ու առաջադեմ հանրությանը զգուշացնում ենք, որ սեփական պատմության սեւ էջերի հետ հաշտվելու եւ այլ ժողովուրդների իրավունքները հարգելու փոխարեն, թուրքական իշխանությունների կողմից հարեւան երկրների նկատմամբ ցեղասպանական եւ թշնամական քաղաքականության շարունակությունը եւ Օսմանյան արյունախում կայսրության վերակենդանացման երազանքներ փայփայելը, միմիայն ավելացնելու են դրացի ժողովուրդների մոտ թուրք հասարակության դեմ կուտակված դարերի արդար ատելությունն ու թշնամանքը»:

«Մեր համերաշխությունն ենք հայտնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ եւ հայտարարում, որ արաբ ժողովուդը ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, կերտի իր ապագան եւ պետք չունի թուրք իշխանությունների կոկորդիլոսյան արցունքներին եւ երկդիմի հոգատարությանը»- ասվում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ), հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ