Արզամասում ավերածություններին մասնակցելու կասկածանքով տեղի չորս բնակչի են ձերբակալել: Քննության տվյալով՝ 17-20 տարեկան երիտասարդները քաղաքում երկու խանութի ցուցափեղկեր եւ բնակելի տան պատուհան են կոտրել:

 Քրեական գործ է հարուցվել «Գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը:

ՆԳՆ աշխատակիցներն ավերածությունների եւս 10 մասնակիցների են ձերբակալել, որոնց վարչական պատասխանատվության են ենթարկել, մասնավորապես՝ նրանցից իննին՝ «Ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու», մեկին էլ «Մանր խուլիգանություն» հոդվածներով:

Հիշեցնենք, Նիժեգորոդսկի մարզի Արզամաս քաղաքում անկարգություններ էին սկսվել տեղի սրճարանում կատարված սպանությունից հետո: Բնակիչներն ավերել էին մի քանի կրպակներ եւ խանութների ցուցափեղկեր: Ջարդարարների հիմնական թիրախը հայկական երկու սրճարաններն էին:

Հայկական սրճարանում կատարված սպանության պատճառով Արզամասում ավերածություններ են սկսվել 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա ուսանող  Ալեքսանդր Սլակաեւը դեկտեմբերի լույս 7-ի գիշերը սպանվել էր «Օջախ» (Очаг) սրճարանի մոտ տեղի ունեցած կռվի ընթացքում: Ըստ տեղի բնակիչների՝ սրճարանը հայերին է պատկանում: