ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ կարծում է` կատարել է իր առաքելությունը: Ըստ որում նախկին գործակալը հավելել է, որ չէր ցանկանում փոխել հասարակությունը:
«Ինձ համար առաքելությունը կատարված է` անձնային բավարարվածության տեսանկյունից: Ես արդեն հաղթել եմ: Երբ լրագրողները կարողացան աշխատել իրենց տրամադրված նյութերով, այն ամենը ինչ ես փորձում էի անել, նշանակալի համարվեց: Հիշեք` ես չէի փորձում փոխել հասարակությունը: Ես փորձում էի հասարակությանը հնարավորություն տալ փոխել իրեն»,-ընդգծել է նա` Washington Post-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ԿՀՎ ու ԱԱԳ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը փախել է Նահանգներից ու գաղտնի տեղեկատվություն հրապարակել: Ներկայումս նա Ռուսաստանի տարածքում է, որտեղ ժամանակավոր ապաստան է ստացել:





























