News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը`ավագ Ջորջ Բուշի կրտսեր որդին, կազմակերպության տնօրենների խորհրդում հրաժարվել է բոլոր պաշտոններից, որպեսզի իրեն նվիրի 2016թ.-ին նախատեսված նախագահական ընտրությունների պայքարին: Ինչպես նշում է Washington Post-ը, վկայակոչելով վերջինիս օգնականներին, 61-ամյա քաղաքական գործիչը դուրս է եկել իր իսկ ստեղծած կրթական հիմնադրամի հիմնադիրների խորհրդից`:

Երկու շաբաթ առաջ Ջեբ Բուշը հայտարարել էր նախագահական քարոզարշավին մասնակցելու հնարավորությունը «ակտիվորեն ուսումնասիրելու» մտադրության եւ համախոհ հանրապետականների համար միջոցների կուտակման հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ն նախագահել է 1989-1993թթ.: Ջեբ Բուշի եղբայրը՝ Ջորջ Բուշ կրտսերը Սպիտակ տունը ղեկավարել է 2001-2009թթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ