Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շիրվանզադե փողոցի 50-ամյա Տ. Ս.-ին պատկանող թիվ 35 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տանը կից շինությունը (սառնարանային տնտեսություն 24 քմ) և ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները և տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`  Տ. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: