News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեդիայի հայ եկեղեցական համայնքը Սուրբ Ծնունդին մեծ խրախճանք է կազմակերպել համայնքի գրեթե բոլոր եկեղեցիներում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստոկհոլմի հայ եկեղեցական համայնքի ատենապետ Հրաչ Մարությանը։

«Տարբեր միություններ տարբեր կերպ են նշել Ամանորը։ Բնական է, որ Եվրոպայում ենք ապրում եւ նրանց հետ դեկտեմբերի 25-ին նշել ենք Սուրբ Ծնունդը, իսկ Կաղանդը նշել ենք ընտանեկան մթնոլորտում։ Հայերիս համար հունվարի 6-ն էլ է շատ կարեւոր օր է, եկեղեցական համայնքներում Սուրբ Ծնունդին նախորդող օրը ոչ միայն Ճրագալույցի պատարագ է մատուցվել, այլեւ մեծ խրախճանք ենք կազմակերպել»,- ասաց Հրաչ Մարությանը։

Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերի։ Երկրում հայերի թվի ստվարացմանը զուգընթաց՝ սկսել է ձեւավորվել համայնքի ազգային կյանքը։

Վերջին տվյալներով, Շվեդիայում բնակվում է շուրջ 12 հազար հայ, որից 4 հազարը՝ Ստոկհոլմում: Շվեդահայերի մեծ մասն աշխատում է գործարաններում, պետական կամ մասնավոր հաստատություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ