Ռուսաստանի ՊՆ ՏՈՒ-154 ինքնաթիռը, նախնական տվյալներով, թռել է Սոչիից եւ կորել ռադարներից, ինքնաթիռում մոտ 70 մարդ կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաչոլեով արտակարգ ծառայություններում իր աղբյուրը։

ՊՆ-ում հաստատել են, որ ինքնաթիռը կորել է ռադարներից Ադլերի օդանավակայանից պլանային թռիչքից հետո։

Օդանավում եղել են 83 ուղեւորներ եւ անձնակազմի 8 անդամներ։ Ինքնաթիռը որոնում են Կրասնոդարի երկրամասի եւ հարակից մարզերի բոլոր որոնողա-փրկարարական ծառայությունները։

Ինքնաթիռը մեկնում էր Սիրիայի Լաթաքիա քաղաք։