Փոքրաչափ նավերի պետական տեսչությունը Սեւ ծովի ջրատարածքում հայտնաբերել է Սոչիում կորած ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի ուղեւորների անձնական իրեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային տարածաշրջանի կենտրոնի մամուլի ծառայությունից:

«Սեւ ծովի ջրատարածքում հայտնաբերվել են ինքնաթիռի ուղեւորների անձնական իրեր»,- հայտարարել են գերատեսչության ներկայացուցիչները: ԱՎՆ-ում նաեւ հաստատել են Սոչիի ափերից ձգվող 5,5 կմ երկարությամբ յուղի շերտի, նաեւ ափից 1,5 կմ հեռավորությամբ ինքնաթիռի բեկորների հայտնաբերման փաստը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ կորած Տու-154-ում են եղել Առաջին ալիքի եւ «Աստղ» հեռուստաալիքի լրագրողներ: