Սոչիի մոտ Սեւ ծովն ընկած ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի բեկորները եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հնարավոր է ջրից հանել մեկ շաբաթվա ընթացքում: ՏԱՍՍ-ի թղթակցին այսպիսի կարծիք է հայտնել Ջրում փրկարարական համառուսական կենտրոնական համատեղ միության մոնիթորինգային ծառայության ղեկավար Վլադիմիր Գրիցիխինը: «50-70 մետր խորությունը մեծ չէ, միանգամայն հնարավոր է ինքնաթիռի խոշոր բեկորները ջրից հանել, բայց այնպիսին է, որ որեւէ մեկը հազիվ թե ողջ մնար: Կարծում եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է ամեն ինչ հանել, եթե ծառայությունները ժամանակին աշխատեն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը լավ մասնագետներ ունի, եթե զանգահարեն, մենք կմիանանք»,- ասել է նա:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ կործանման շրջանը որոշված է, ողջ մնացածներ չկան:
Պաշտպանության նախարարությունը ճշտել է, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանված Տու-154-ում 93 մարդ է եղել:





























