News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության որոշմամբ` Աղդամը վերանվանվել է Ակնա: Քաղաքը դարձել է Ասկերանի թաղամասերից մեկը:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանի խոսքով, այդ որոշման նպատակը Աղդամի բնակիչներին հողատարածքների հատկացման գործընթացի կարգավորումն է եւ այլ կենցաղային խնդիրների լուծումը:

«Քանի որ Աղդամին դեռ կարգավիճակ չի տրվել, այն որպես Ակնա թաղամաս միացվել է Ասկերանի քաղաքային համայնքին», - Ազատություն ռադիոկայանին ասել է Նասիբյանը:

ԼՂՀ Կառավարության տվյալներով, Աղդամում մշտապես բնակվում է 360 մարդ: Նրանք հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Աղդամը, ի տարբերություն մերձակա գյուղերի, դեռ ընդգրկված չէ բնակեցման ծրագրերում: Քաղաքում բացակայում են ջուրն ու էլեկտրականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ