News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բժիշկ գիտնականները Կորնելի համալսարանից ապացուցել են կյանքի տեւողության ու առողջության ուղիղ կապը մարդու երջանկության հետ։ Գիտնականների կարծիքով ամենօրյա փոքրիկ ուրախությունները զգալիորեն ամրապնդում են օրգանիզմի ֆիզիկական վիճակը, հայտնում է Life-ը։

Սթրեսի ցածր մակարդակի ու մշտական դրական զգացմունքների արդյունքում փորձին մասնակցող խմբի մոտ բացակայում էին լուրջ նեւրալգիկ հիվանդություններ, նաեւ քրոնիկ կամ ժառանգական հիվանդությունների սրացումներ։

Հետազոտողները վերլուծել են 40-65 տարեկան 175 մարդու տվյալները ու բժշկական պատմությունները։ Այդ մարդիկ 30 օրվա ընթացքում բժիշկներին հայտնել են իրենց բոլոր բացասական ու դրական զգացմունքների մասին։ Փորձի մասնակիցների օրգանիզմ ներարկված բորբոքային պրոցեսների հատուկ մարկերների շնորհիվ 6 ամիս անց գիտնականներին հաջողվել է զուգահեռներ անցկացնել բացասական ու դրական զգացմունքների ու հիվանդությունների միջեւ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ