News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոմա Լինդա համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ օրվա սննդակարգում ամենամեծ կալորիականությունը պետք է պարունակվի նախաճաշում, իսկ նվազագույնը՝ ընթրիքում: Համապատասխան հետազոտությունը հրապարակել է Journal of Nutrition-ում, փոխանցում է The Telegraph-ը:

Մասնագետները խորհուրդ չեն տալիս 18.00-ից հետո սնվել՝ այսպիսով առաջարկելով ընդհանրապես բացառել ուշ երեկոյան ուտելը:

Հետազոտության հեղինակները նման եզրակացության են հանգել՝ գեթե 50 հազար մարդկանց շրջանում սնունդի կալորիականությունը գնահատելով կախված այն ընդունելու ժամանակից: Նրանք, որոնք կուշտ նախաճաշել են, մարմնի զանգվածի ավելի ցածր եւ կայուն ինդեքս են ունեցել, քան մնացյալը:

Հեղինակների կարծիքով՝ կալորիական նախաճաշը նվազեցնում է օրվա ընթացքում սնունդին մարդու հակումը, որի շնորհիվ նա, օրինակ, հրաժարվում է արագ սնունդից: Դրանից զատ, կանոնավոր կուշտ նախաճաշերը նվազեցնում են արյան մեջ ճարպերի քանակությունը եւ բարելավում ինսուլինի նկատմամբ զգայունությունը:

Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) մարմնի զանգվածի (կիլոգրամներով) հարաբերությունն է հասակի (մետրերով) քառակուսուն: Օրինակ՝ 67 կգ քաշի եւ 1,7 մետր հասակի դեպքում ՄԶԻ-ն 23 է հավասար: 25-ից մինչեւ 29 ինդեքսը վկայում է ավելորդ քաշի մասին, ճարպակալում է ախտորոշվում, երբ այն հասնում է 30 եւ ավելի մեծության: Այս չափանիշներն արդարացված չեն ծանրքաշային մարզիկների դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ