News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի Տյանցզին քաղաքում 55-ն անց ավելի քան 400 կանայք մասնակցել են Grandbikini մրցույթին՝ հագնելով բիկինի, գրում է Daily Mail-ը։

Տարեց կանանց համար մրցույթը կազմակերպել են Տյանցզինի ջրային պարկի տարածքում։ Թերթի տեղեկություններով, մրցույթն արդեն երրորդ տարին է կազմակերպվում։ Կազմակերպիչների մտահղացումով մասնակիցներն ու հանդիսատեսը պետք է առաջին հերթին դրական զգացմունքներ ստանան, այլ ոչ թե գլխավոր մրցանակի մասին մտածեն։

«Բիկինի մրցույթին իմ տարիքում մասնակցելը նշանակում է, որ ես առողջ ու երջանիկ եմ»,- ասել է քաղցկեղը հաղթահարած 78-ամյա Մա Ցզինը։ Դեֆիլեից բացի մրցույթի մասնակիցները մասնակցել են պարային ու ազգային տարազների մրցույթներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ