News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կանայք, որոնք հրաժարվում են ամուսինների հետ սեքսով զբաղվել, նրանց ենթարկում են «զգացմունքային ու հոգեբանական բռնության»։ Այս մասին հայտնել է Մալայզիայի պատգամավոր Չե Մոհամադ Զուլկիֆլայը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ ընտանեկան բռնության մասին օրենքում փոփոխությունների մասին լսումների ժամանակ, գրում է Asian Correspondent-ը։

Նրա խոսքով տղամարդիկ հիմնականում կանանցից ուժեղ են ու հենց այդ պատճառով էլ «կանայք, ովքեր հրաժարվում են ամուսինների հետ սեքսով զբաղվել, նաեւ անընդհատ սղոցում են ու գանգատվում, նրանց ենթարկում են զգացմունքային ու հոգեբանական բռնության»։ Օրենսդիրը նաեւ բռնություն է որակել, երբ կանայք ամուսնուն չեն թույլատրում երկրորդ անգամ ամուսնանալ։ Մալայզիայում օրենքը թույլ է տալս մինչեւ 4 կին ունի։ «Ոմանք ուզում են մեկ անգամից շատ ամուսնանալ, բայց չեն ստանում իրենց կանանց թույլատվությունը»,- դժգոհել է պատգամավորը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ