News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներով զուգարանի թուղթ է վաճառքի դրվել Amazon-ում, հայտնում է Washington Examiner-ը։

Պարբերականի տվյալներով, թղթի վրա գրված թվիթներից մի քանիստը Թրամփը գրել էր մինչև նախագահ ընտրվելը։

Մեկ հատ նման զուգարանի թղթի արժեքը՝ արագ առաքումով հանդերձ, կազմում է 11․99 դոլար։ Սակայն, ըստ թերթի տվյալների, օրվա առաջին կեսին Amazon –ը սկսել է առաջարկել այդ զուգարանի թուղթը գնել երրորդ անձանց միջոցով։

Նշում են նաև, որ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսին, որը նաև The Washington Post-ի սեփականատերն է։ Դոնալդ Թրամփը պարբերականին մեղադրել է «ֆեյքային նորություններ» ստեղծելու մեջ ու հայտնել, որ Ջեֆ Բեզոսը թերթն օգտագործում է  ռիթեյլորին հարկերի բարձրացումից պաշտպանելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ