News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոլանդացի նախկին կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Դենիս Վերնաասը դարձել է մոխրոտի տղամարդ մարմնավորումը, ամունանալով մալայզիական ամենազդեցիկ սուլթանի դստեր, այքայադուստր Տունկու Տուն Ամինախի հետ, գրում է Daily Mail-ը։

Հանուն դրա՝ նա հրաժարվել է քրիստոնեական անունից ու իսլամ է ընդունել։ Հիմա նրան կոչում են Դեննիս Մուհամադ Աբդուլահ։ Հարսանիքը շքեղ է եղել՝ մալայզիական ավանդույթների խիստ պահպանումով։

31-ամյա Տունկու Տուն Ամինահը սուլթան Աիբրահիմ Իբն Ալմահրուն Սուլթան Իսկանդարի միակ դուստրն է։ Նա իր ապագա ամուսնու հետ ծանոթացել է Սինգապուրի սրճարանում, որտեղ մենեջեր էր աշխատում տեղի ֆուտբոլի թիմի համար ։

Հարսանիքն անցել է մալայզիական մահմեդականների ավանդույթների համաձայն՝ Ջոհոր Բարու թագավորական նստավայրում։ Արարողությանը ներկա էին միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները։ Փեսացուն ավանդական մալայզիական սպիտակ հագուստով էր։ Զույգը համբուրել է ծնողների ու ազգականների ձեռքերը՝ որպես հարգանքի նշան, այնուհետեւ նրանք դուրս են եկել հյուրերի մոտ, որոնք թվով մոտ 1200 մարդ էին։

Ջոհորի թագավորական ընտանիքը հարուստ ու ազդեցիկ է։ Այն Մալայզիայում միակ նահանգն է, որը սեփական բանակ ունի։ Սուլթանն ինքը զինվորական սպա է, սովորել է Բոսթոնում Ֆլեթչերի դպրոցում։ Մի քանի ընկերությունների սեփականատեր է
Սակայն հոլանդացուն, չնայած իսլամ ընդունելուն, թագավորական գահը բաժին չի հասնի, քանի որ ըստ ավանդույթի՝ թագավոր ընտրում են միայն ընտանիքի անդամներից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ