News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ հասակում  ակտիվ ծխելը մոտ 60 տոկոսով բարձրացնում է ոսկորների ծերունական փխրունության զարգացման հավանականությունն ու ոսկորների կոտրվածքների հաճախությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Age and Ageing ամսագիրը։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելը նաեւ ութ անգամ բարձրացնում է թոքերի քաղցկեղի ու ինֆարկտի զարգացման հավանականությունը մեծ հասակում ու եռապատկում է ատամների թափվելու հավանականությունը։ Բացի դրանից ծխախոտն ու նիկոտինն ազդում են ոչ միայն ծխողների, այլեւ դեռ չծնված երեխաների կյանքի վրա՝ նրանց սեռական բջիջւներում փոխելով ԴՆԹ հավաքածուները։

Գոտարո Կոջիման՝ Լոնդոնի համալսարանական վարժարանից ու նրա գործընկերները բացահայտել են մարդու առողջության վրա ծխախոտի ազդեցության եւս մեկ բացասական ազդեցություն՝ հետեւելով մոտ 2․5 հազար տարեց ծխողների կյանքին, որոնք 2002-ից առայսօր ապրում են Մեծ Բրիտանիայում ։

Այդ նախագծի շրջանակում բրիտանացի բժիշկները հետեւել են այդ մարդկանց առողջական վիճակում մի քանի տարբեր փոփոխությունների, նաեւ  թե որքան հաճախ են նրանք ծանր վնասվածքներ ու կոտրվածքներ ստանում, եւ ինչ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում նրանց քաշի ու ընդհանուր ինքնազգացողության մեջ։

Այդ դիտարկումների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ տարեց մարդիկ, ովքեր շարունակում են ծխել, նկատելիորեն ավելի հաճախ են տառապում կոտրվածքներից, ընդհանուր թուլությունից, մկանների ու մարմնի մնացած հյուսվածքների զանգվածի կտրուկ նվազումից ու այլ ախտանիշներից, որոնք ասոցացվում են ծերունական փխրունության հետ։

Ըստ գիտնականների՝ այդ տվյալները ցույց են տալիս, որ ծխողները միջինը 60 տոկոսով հաճախ են նման խնդիրների զոհ դառնում մեծ հասակում, քան նրանց չծխող հասակակիցները, որոնք ունեն կրթության ու բարեկեցության նույնատիպ մակարդակ ու սննդային սովորություններ։

Ուշագրավ է, որ բրիտանացի թոշակառուները, որոնք հրաժարվել էին ծխելուց այդ փորձերից մի քանի տարի առաջ, նման խնդիրներից չէին տառապում։ Գիտնականները ենթադրում են, որ դա պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց այդպես պաշտպանել են թոքերի օբստրուկտիվ հիվանդությունից, որի զարգացման դեպքում շնչառական ուղիներն աստիճանաբար նեղանում են՝ թոքային հյուսվածքների բորբոքման պատճառով։

Այդ նույն պատճառով՝ գիտնականները բոլոր տարեցներին խորհուրդ են տալիս հրաժարվել ծխախոտից, որպեսզի խուսափեն նման խնդիրներից հետագայում, առավել եւս որ այդ խնդիրներից շատերը կարող են մահացու լինել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ