News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Կանադուհին 13 տարի անց գտել է իր կորցրած ամուսնական մատանին այգում, գազարի վրա։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Մերի Գրամսն ադամանդյա մատանին կորցրել էր 2004-ին, երբ հողն էր փխրեցնում պարտեզում։

Կինը միայն որդուն էր պատմել տեղի ունեցածի մասին, իսկ մյուսներից՝ այդ թվում ամուսնուց, թաքցրել էր մատանու կորուստը։

Գրամսն այդ մատանին փոխարինել էր մեկ ուրիշ մատանիով ու ձեւացրել, իբրեւ ոչինչ չի պատահել։

Այս շաբաթ նրա հարսը պարտեզից մի քանի գազար է պոկել ճաշ պատրաստելու համար։ Բանջարեղենը լվանալու ժամանակ նա հայտնաբերել է մատանին՝ գազարը դրա միջով էր աճել։ Գրամսի որդին անմիջապես հասկացել է, որ դա մոր մատանին է։

Երբ կինը իմացել է այդ մասին, նա զղջացել է, որ եղելությունը չէր պատմել ամուսնուն, ով հինգ տարի առաջ է մահացել։ Գրամսը համարում է, որ նա, հավանաբար, զվարճալի կհամարեր այդ պատահարը։

Նա նաեւ նշել է, որ այսուհետ ավելի ուշադիր կլինի իր զարդերի հանդեպ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ