News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում բնակվող մաթեմատիկայի ուսուցչուհին խոստովանել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել  17-ամյա աշակերտի հետ, այն բանից հետո, երբ նրա դուստրը այդ մասին հաղորդել է ոստիկանությանը։

52-ամյա Ալբերտա Պադիլյան հայտնել է, որ սեռական կապի մեջ է մտել 17-ամյա դեռահասի հետ, հայտնում է  The Independent–ը։ Նրա խոսքով՝ իրենք սեքսով են զբաղվել այգում, ինքը տղայի համար նվերներ է գնել, այդ թվում ուտելիք ու հագուստ, նաեւ բջջային հեռախոս։

Կինը կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա դուստրը ոստիկանությանը հայտնել է իր կասկածների մասին։ Դուստրը նաեւ պատմել է, որ ձայնագրել է խոսակցությունը 17-ամյա տղայի հետ, որը նրան խնդրել էր չպատմել իր ու աղջկա մոր սիրային կապի մասին։

Եթե ուսուցչուհուն դատապարտեն՝ նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ