News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի միլիարդատեր Իսմաիլովի հաշվեհարդարի զոհ հայազգի Սուրեն Խաչատուրովը դեկտեմբերի 11-ին 8 ամիս տեւած կալանքից ազատ արձակվելուց հետո շարունակում է մնալ հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Սուրեն Խաչատուրովն անազատության մեջ գտնվելու ընթացքում կաթված էր ստացել, այժմ նա խնդիրներ ունի տեղաշարժվելու հետ կապված եւ արյան ճնշման տատանումներ: Հիվանդանոցում այժմ նա ստանում է անհրաժեշտ բուժումը:

Նշենք, որ Սուրեն Խաչատուրովը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի կասեցվել էր ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը: Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե նա վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաեւ ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի օբյեկտների նկատմամաբ: Նա բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում, որից հետո, ըստ Խաչատուրովի, Թելման Իսմաիլովը հաշվեհարդար է փորձել տեսնել նրանից եւ շինծու քրեական գործ է սարքել նրա նկատմամբ: Սուրեն Խաչատուրովի նկատմամբ քրեական հետախուզում է սկսվել, որից հետո հասկացել է, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություներից չի կարող պաշտպանվել եւ լքել է Ռուսաստանի տարածքը:

Հայաստան տեղափոխվելուց հետո նա վատառողջ է եղել, գտնվել է հիվանդանոցում: Այդ ժամանակ էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ արդեն 8 ամիս է նա անազատության մեջ է գտնվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ