News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թեհրանը բարձր է գնահատում է 2016 թվականին Վրաստանի հետ ստորագրված գազային գործարքի հնարավորությունները:

Գազի հարցերով Իրանի նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Արագիի խոսքով՝ Իրանը աշխարհագրորեն ունակ է տարբեր երկրներ գազ մատակարարել, սակայն Վրաստան գազ արտահանելու համար նաեւ Հայաստանի հետ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

 «Գազի փոխանակման վերաբերյալ Հայաստանի հետ պայմանագիրը դեպի Վրաստան իրանական գազի արտահանման նախադրյալներից մեկն է, բացի անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումից եւ հարմար գներից», - Shana-ին ասել է նա:

Մինչ օրս մասնավոր ընկերությունը քայլեր է ձեռնարկել իրանական գազը Վրաստան արտահանելու համար, սակայն մինչ այսօր Իրանից վրացական պատվիատուները  չեն մատակարարել բեռները, հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ