News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը սպառնացել է չքննարկել անօրինական ներգաղթյալների կարգավիճակի հարցը, քանի դեռ դեմոկրատները չեն հաստատել ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղի ժամանակով կեսգիշերին ԱՄՆ-ի դաշնային գերատեսչությունները մնացել են առանց ֆինանսավորման այն բանից հետո, երբ Սենատը չի կարողացել ընդունել համապատասխան օրինագիծը: Դեմոկրատները խափանել են այն՝  պնդելով  ժամանակավոր բյուջեում ներգաղթի մասին միջոցներ ընդունելու շուրջ, որի  դեմ են հանդես եկել հանրապետականները եւ Սպիտակ տունը:

«Մենք չենք բանակցի ապօրինի ներգաղթյալների կարգավիճակի շուրջ, քանի դեռ դեմոկրատները մեր օրինական քաղաքացիներին պատանդ են վերցրել իրենց ոչ խելամիտ պահանջներով»,-նշել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը։

Նա նաեւ խոստացել է, որ վարչակազմը «կվերսկսի ներգաղթային բարեփոխումների շուրջ բանակցությունները, երբ դեմոկրատները կսկսեն վճարել մեր զինված ուժերի եւ անվտանգության ծառայությունների համար»:

Սանդերսը նաեւ նշել է, որ «քաղաքական այս գործընթացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նախագահի վարչակազմը կպայքարեն եւ կպաշտպանեն ամերիկացի ժողովրդին»:

Թրամփը կշտամբել է դեմոկրատներին հարկային բարեփոխումների «կշիռը նվազեցնելու» փորձերի համար

ԱՄՆ-ում դեմոկրատները քաղաքականությունը վեր են դասում երկրի շահերից․ Սպիտակ տուն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ